Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Մոսկվան ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը բավարար է:

Փաշինյանին դավաճան անվանելն ընդհանրապես հիմքեր չունի. Պուտին

«Զորակազմի ավելացումը հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում»,– նշել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղը հարվածի տակ է եղել նաև Հայաստանի կողմից ճանաչված չլինելու պատճառով. Պուտին