Նրանք պարզաբանումներ կստանան ղարաբաղյան համաձայնագրի և Թուրքիայի դերի վերաբերյալ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչություններն ակտիվ շփվում են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն և Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ժամանակին պարզաբանումներ կստանան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի մանրամասների և դրանում Թուրքիայի դերի մասին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե Մինսկի խմբի համանախագահ մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունեն, դրանք, անկասկած, կներկայացվեն»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով ՝ համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչություններն ակտիվ շփվում են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ։

Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պե՞տք է զգուշանան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերի ուժեղացումից, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ դա վերաբերում է զուտ Թուրքիայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններին:

Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին

«Ինչ վերաբերում է համատեղ համանախագահության կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար գլխավոր հարցն է` հետաքրքրվել, թե ինչպես պահպանել Լեռնային Ղարաբաղում վերջերս հաստատված խաղաղությունը», — ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: