ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանը անհատական պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
«Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է միջնորդություններ` կիրառելու անհատական պատժամիջոցներ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի դեմ` Արցախում կատարված ոճրագործությունների համար», – գրել է դեսպանը։
Նիդեռլանդները` որպես Եվրամիության անդամ, կողմ է, որ ԵՄ–ն էմբարգո կիրառի Թուրքիայի նկատմամբ` Արցախում կատարված ոճրագործություններին մեղսակից լինելու համար։
Թուրքիան առաջին օրվանից ակտիվորեն ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Ադրբեջանական բանակում ղեկավարել և ծառայել են թուրք զինվորականներ, կիրառվել է թուրքական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, Արցախի դեմ կռվելու համար Թուրքիան մի քանի հազար սիրիացի գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։
ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար. Պոմպեո