Մեկ օրում խաղաղապահ առաքելության 22 չվերթ է կատարվել Ռուսաստանից Հայաստան

Շարասյունով Լեռնային Ղարաբաղ տեղափոխվող խաղաղապահների ու տեխնիկայի երթուղին վերահսկվում է օդից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Մեկ օրում Իլ-76 և Ան-124 ինքնաթիռների ընդհանուր 22 չվերթ է կատարվել Ռուսաստանից Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարը վերահսկող խաղաղապահ զորակազմի տեղափոխման համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել խաղաղապահներ, 64 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Եվս 482 փախստական խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ են վերադարձել

«Մեկ օրվա ընթացքում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներով իրականացվել է 22 չվերթ։ Հայաստան է բերվել 64 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բարձր անցանելիության բեռնատար մեքենաներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա»,-նշված է հաղորդագրության մեջ:

Երևան բերվող անձնակազմը և ռազմական տեխնիկան շարասյունով դեպի Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար են։ Երթուղիներն օդից վերահսկում են Մի-8 և ՄԻ-24 ուղղաթիռները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: