Կյանքեր են փրկել իրենց կյանքի գնով. Թորոսյանի ուղերձը ռազմական բժիշկների օրվա առթիվ

Նախարարը խոնարհվում է այն բժիշկների առջև, որոնք իրենց կյանքի գնով մասնագիտական պարտքն են կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ը նշվում է որպես բուժծառայողի օր։ Ռազմական բժիշկների մասնագիտական տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա երախտագիտություն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Նախարարն ընդգծել է՝ ռազմական բժիշկների ներդրումն անգնահատելի է զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման գործում:

Մենք պատերազմը տանուլ ենք տվել 26 տարի առաջ. զինվորական բժիշկ

«Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը»,- նշել է նախարար Թորոսյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, սխրանքներ գործելու համար:

Արցախյան այս պատերազմում նաև բուժաշխատողներ զոհվեցին։ Նախարարը նշել է, որ խոնարհվում է նրանց առջև, ովքեր կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել։ Նա տոկունություն է մաղթել զոհվածների հարազատներին։

Ռուսաստանից 27 հայ բժիշկ եկել են աշխատելու Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում