Ինչու են Լիսագոր այցելել Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը

Այցի ընթացքում տեղում զրուցել է նաև բնակիչների և զինվորականների հետ, քննարկվել են առաջիկա ծրագրերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը եղել են Լիսագոր համայնքում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում Արցախի նախագահն է հայտնել և այցից լուսանկարներ հրապարակել։

Հրադադարը լիարժեք պահպանվում է. ՊԲ

«Այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում»,- գրել է նախագահ Հարությունյանը։

Նա նշել է, որ այցի ընթացքում տեղում զրուցել է նաև բնակիչների և զինվորականների հետ, քննարկվել են առաջիկա ծրագրերը:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօրվանից գործում է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքը։