ՀԿԾՀ անդամը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

Մեսրոպյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր 2019թ.-ի մայիսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է պաշտոնատար անձանց լիազորությունները դադարելու ընդհանուր կարգը։ Ըստ այդմ` վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են ԱԺ նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

Մեսրոպյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր 2019թ.-ի մայիսի 30-ից։

Արցախի չորս պաշտոնյա հրաժարական են ներկայացրել. բոլորը Սամվել Բաբայանի կուսակիցներն են