Հայկ Բաբայանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայկ Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

Տիգրան Բալայանը կրկին դեսպան է նշանակվել

Հայաստանի Հանրապետության նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը։

Նշենք, որ մինչ այս Բաբայանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալի պաշտոնը։

Հավելենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով Գուրգեն Դալլաքյանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Հիշեցնենք, որ նա հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։