Հակաիրավական քայլերի դիմողներն ամենախիստ պատասխանատվության կենթարկվեն. ոստիկանություն

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:

«Սա շատ վատ տեղ է տանելու». հարձակման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

«Ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով: Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը: Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: