«Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում են գործել». Արծրուն Հովհաննիսյան

Շարունակվող հաշվեհարդարի կոչերի ու սպառնալիքների պատճառով ՊՆ ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից սկսած տարբեր սպառնալիքներ է ստանում: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի էջում։

«Այո, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

«Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:

Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել:

Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ից Երևանում հանրահավաքներ և երթեր են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։