Էդմոն Մարուքյանն առաջարկում է այսօր երեկոյան երկու արտահերթ նիստ գումարել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է երկու արտահերթ նիստ գումարել. մեկում չեղարկել ռազմական դրությունը, իսկ մյուսում անվստահություն հայտնել վարչապետին:  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանի ներկա վիճակը: Նրա խոսքով՝ պետական մարմինները չեն աշխատում, պետական մարմիններում աշխատողները ցածր աշխատավարձ են ստանում, պատերազմի ժամանակ իրենց ունեցած գումարները փոխանցել են հիմնադրամներին ու հիմա զրկվել են նաև պատգևավճարներից: 

Պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել. Միքայել Մելքումյան

Ըստ Մարուքյանի՝ հազարավոր քաղծառայողներ այսօր ծայրահեղ աղքատ վիճակում են: 

«Սոցապ նաարարությունում խայտառակ վիճակ է՝ փախստականներ, անտուն մարդիկ: Չգիտեմ՝ նրանցով զբաղվող կա, թե չէ: Երբ որ մեզ ասում են, որ իրենց բեռնատար է պետք իրենց ապրանքը տեղափոխելու համար, ես հասկանում եմ, որ մեր պետական մարմինները չեն աշխատում»,- ասաց Մարուքյանը։

Բոլոր կուտակված խնդիրների լուծումը ընդդիմությունը տեսնում է իշխանափոխության մեջ՝ որպես առաջին քայլ առաջարկելով այսօր ժ. 18:00–ին արտահերթ նիստ գումարել ու վերացնել ռազմական դրությունը:

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը

Դրանից հետո 20:00-ին Մարուքյանն առաջարկեց մեկ այլ արտահերթ նիստ էլ գումարել՝ արդեն վարչապետի հրաժարականի հարցով: 

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ