Արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Նաղդալյան

Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե ԱԳ 3 փոխնախարար ազատման դիմում է գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Շարունակեք պահպանել պետական կառույցը. Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԳ երեք փոխնախարարները` Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Արա Այվազյանն աշխատանքից ազատման դիմում են գրել։

«Երեք փոխնախարարները շարունակում եմ կատարել իրենց պարտականությունները»,–ասաց Նաղդալյանը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր նրա դիմումը։ Երեկ աշխատանքից ազատման դիմում էր գրել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ ՀՀ նախագահը ստորագրել էր նրա դիմումը։