Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել

Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

Մանդատը վայր դնելը փախուստ է իրականությունից. պատասխանատվության կենթարկվե՞ն պատգամավորները

«Այո, նախարարը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց նա։

Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ ՂուլյանըՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։