ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղարը «շատ ագրեսիվ» է որակել Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում և Լիբիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ֆրանսիա կատարած իր վերջին այցի ժամանակ Թուրքիային քննադատել է վերջին ամիսների գործողությունների համար: Տեղեկությունը հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ վերջին շրջանում Թուրքիայի գործողությունները շատ ագրեսիվ էին », - ասել է նա` բացատրելով, որ նկատի ունի Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչպես նաև Թուրքիայի գործողությունները Լիբիայում և Միջերկրական ծովում:

Պոմպեոն նշել է նաև, որ Թուրքիայի ռազմական կարողությունների ավելացումը նույնպես մտահոգության տեղիք է տալիս: Պետքարտուղարի խոսքով` ԱՄՆ–ն ու Եվրոպան պետք է միասին աշխատեն Թուրքիայի ագրեսիան զսպելու համար ։

«Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է համատեղ աշխատեն Էրդողանին համոզելու համար, որ նման գործողությունները չեն բխում իր իսկ ժողովրդի շահերից», - շեշտել է նա:

«Դա Թուրքիայի ներքին գործն է»․ Պեսկովը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

Պոմպեոն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։

Նրանք պարզաբանումներ կստանան ղարաբաղյան համաձայնագրի և Թուրքիայի դերի վերաբերյալ. Պեսկով