2021թ–ին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ. Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեն

Բյուջեի քննարկումը մեկնարկեց առանց ընդդիմության։ ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն անիմաստ են համարում այս պայմաններում բյուջեի նախագծի քննարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. 2021թ–ի պետական բյուջեի նախագիծը կազմվել է նախքան արցախյան պատերազմի մեկնարկը, բայց դրա փոփոխությունը խնդրահարույց կլինի։ Այսօր ԱԺ–ում բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ֆինանսների նախարարը մեկնաբանեց իր հրաժարականի մասին լուրերը

«Այս պայմաններում 2021-ի համար մենք նախագծել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը խոր անկման և վերականգնման դեռևս անորոշ մեկնարկի տևողության պայմաններում հնարավորություն կտա նպաստել վերականգնմանն ու կապահովի ոլորտային քաղաքականությունների ապահովման համար անհրաժեշտ հատկացումների մակարդակ»,- ասաց Ջանջուղազյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ 2021թ–ի բյուջեն կազմվել է 2020թ–ի բյուջեի հիման վրա ու գրեթե դրա կրկնությունն է։

ՊԵԿ նախագահը հայտնեց` որ ոլորտների շնորհիվ է նախատեսվածից ավել հարկ հավաքվել

Նշենք, որ 2021 թվականին բյուջեով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախատեսված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս։ Դեֆիցիտը կկազմի 274 միլիարդ դրամ: Տնտեսական աճի ցուցանիշ է կանխատեսվել 3,2%:

Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

Հիշեցնենք` ԱԺ հերթական նիստում այսօր խորհրդարանը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը։

Ընդդիմությունը բոյկոտեց նիստն ու հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակում միակ հարցը, որ կարելի է քննարկել արտակարգ դրության իրավական ռեժիմի չեղարկումն ու վարչապետի հրաժարականն է։

Որքան է թանկացել կյանքը Հայաստանում արցախյան պատերազմի մեկ ամսում