ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եվս 482 փախստական վերադարձել են Ստեփանակերտ։ Ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 1200 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել են իրենց տները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 482 փախստական։ 19 ավտոբուսներից բաղկացած շարասյունը շարժվել է Երեւան - Ստեփանակերտ երթուղով ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ և ժամանել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծով խաղաղ բնակիչների տեղափոխման անվտանգության ապահովումը իրենց տները վերադառնալու համար կազմակերպվել է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 1200 բնակիչներ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները։
«Շփման գծով ավտոբուսների առաջխաղացման անվտանգությունը խաղաղ քաղաքացիների՝ Ստեփանակերտում իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Հետպատերազմյան Ստեփանակերտի շուկան դատարկ է. տեսանյութ
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: