Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է. ՀՀ ՄԻՊ–ը արձագանքել է

ՀՀ վարչապետի գրառումն, ըստ Թաթոյանի, հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերիկ – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի գրառմանը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ: Նրա գնահատմամբ` դա խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին:

Աճել են կեղծ օգտատերերն և ներքին թշնամանք հրահրող գրառումները. ՄԻՊ-ը դիտարկել է սոցկայքերը

«Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների»,- նշում է Թաթոյանը:

Վարչապետի գրառումն, ըստ Թաթոյանի, հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:

«Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար»,- եզրակացնում է ՄԻՊ-ը:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները, նրա խոսքով, պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ:

Փաշինյանի գրառումից հետո Վարագ Սիսեռյանը հեռանում է աշխատանքից ու կուսակցությունից

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ ժամ առաջ Facebook-ում գրել էր, որ Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որ «վերջնականորեն լուծի պատերի տակ վնգստացողների հարցերը»։: