Ստեփանակերտ են վերադարձել 475 ղարաբաղցիներ

Զինվորականներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ,16 նոյեմբերի - Sputnik. 475 մարդ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«19 ավտոբուսներից բաղկացած շարասյունով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ։ Շարասյունը Երևան-Ստեփանակերտ երթուղով ընթացել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ և հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս զինվորականներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: