Սերժ Սարգսյանի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ երրորդ նախագահի կինը վերակենդանացման բաժանմունքում է։ Անատոլի Գնունու խոսքով` արդեն երկու շաբաթ է` Ռիտա Սարգսյանը գտնվում է իրենց մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

«Նա բուժկենտրոն է տեղափոխվել կորնավիրուսային վարակով և տևական ժամանակ բուժում է ստանում»,– ասաց մեր աղբյուրը։

Բուժկենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանն արդեն երկու շաբաթ է` գտնվում է իրենց մոտ։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք` Հայաստանում արդեն 117886 մարդ է վարակվել կորոնավիրուսով։