Պետք է պատասխանատվություն կրեն բոլոր իրավասու պաշտոնյաները. Գերագույն հոգևոր խորհուրդ

Հայ Առաքելական եկեղեցին առանձնակի ցավով է անդրադառնում Արցախի հանձնվելիք տարածքներում ﬔր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձել է Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, որի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Դրանում մասնավորապես ասված է, որ հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի ﬕ հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։

Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունն էլ բռնությունը բացառելու հայտարարություն կանի

«Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը»,– ասված է հայտարարության մեջ։

Հոգևոր խորհուրդը կարևորում է, որ իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը և բոլոր հասարակական-քաղաքական ﬕավորները անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում խնդիրների կարգավորման համար լուծումներ գտնելու։ Հայտարարության մեջ նշվում է, որ որևէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի լինել ժողովրդի ու եկեղեցու կողﬕց, և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ամեն գնով պահպանել ազգային ﬕասնականությունը։
Հոգևոր խորհուրդը ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին ու ընդդիմությանը կոչ է անում զերծ ﬓալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։

«Մեր հորդորն է Ազգային ժողովին և հատկապես ﬔծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսևորել և վերականգնել ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին և հաղորդ հանրության հիասթափություններին և պահանջներին՝ գործել անձնական և կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման»,– ասված է ուղերձում:

Ատելության խոսքը պետք է բացառել. Փաշինյանը պնդում է, որ իր գրառման մեջ բռնության կոչ չկա

Հայ Առաքելական եկեղեցին առանձնակի ցավով է անդրադառնում Արցախի հանձնվելիք տարածքներում ﬔր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Հոգևոր խորհուրդը պետական մարﬕններին և սփյուռքյան կարող ուժերին կոչ է անում Հայոց Եկեղեցու հետ համախորհուրդ, աﬔն ջանք գործադրել` փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից:

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: