Պատերազմի ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ

ԱԱԾ սահմանապահ զորքերի շարքում պատերազմի հետևանքով կան նաև վիրավորներ և անհետ կորածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ։ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով պատերազմական գործողություններին ԱԱԾ–ի մասնակցությանը։
Ի դեպ, պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին։

Շուշիի մերձակայքից զոհվածների մարմիններ են դուրս բերվել. Արցախի ՄԻՊ

«ԱԱԾ աշխատակիցներից վիրավորվել են 191–ը, 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ԱԱԾ-ն վստահեցնում է, որ բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում։ Այս ուղղությամբ արդեն իսկ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Արցախում զոհվածների հիշատակին նվիրված երթը Երևանում. հուզիչ կադրեր

Համացացնում շրջանառվում է տեղեկություն, որ հայկական կողմից կա 4750 զոհ ու անհետ կորած։ Ի պատասխան՝ նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանը ունի 7660 զոհ։