Փաշինյանը պաշտոնից ազատել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին

Արտակ Դավթյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է այս տարվա հուլիսի 17–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է. Բաբկեն Թունյան

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,–ասված է վարչապետի հրամանագրում։

Արտակ Դավթյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է այս տարվա հուլիսի 17–ին։

Հիշեցնենք, որ մինչ այդ` 2018-ի մայիսի 24–ից , Արտակ Դավթյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը։ Արմեն Սարգսյանի հունիսի 8-ի հրամանագրով նա աշխատանքից ազատվել էր։ Նույն օրն էլ այդ պաշտոնում նշանակվել էր գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։