ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն աշխատանքից ազատման ու «Քաղաքացիական պայմանագրից» դուս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է Facebook-ում կատարած գրառման մեջ:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ`
1. Աշխատանքից ազատման դիմում գրել
2. Դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- գրել է Սիսեռյանը:
Վարագ Սիսեռյանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ իրեն նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար։
Նշենք՝ Սիսեռյանը նշանակվել էր 2018թ-ի հունիսի 1-ին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ ժամ առաջ Facebook-ում գրել էր, որ Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որ «վերջնականորեն լուծի պատերի տակ վնգստացողների հարցերը»։