Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ԱԺ-ում արձագանքել է իր ընդդիմախոսների ներկայացրած Շուշիի մասին հակափաստարկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի Sputnik. Բանակցային փաթեթը ընդամենը թուղթ է, որի վրա կարող են գրվել նույնիսկ լավագույն ցանկությունները։ Այսօր ԱԺ–ում, պատգամավորների հետ հանդիպմանը, պատասխանելով պատերազմից խուսափելու հնարավորության մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան

«Պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում ԼՂ կարգավիճակից ու տեսանելի ապագայում՝ կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից ու Շուշիից»,– ասաց նա` հավելելով, որ այդ եզրակացությանն է հանգել վերջին 2 տարվա ընթացքում բանակցային հնարավոր փաթեթներն ուսումնասիրելով, որոնցի ոչ մեկը, նրա խոսքով, այդպես էլ չի իրականացվել։

«Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա։ Չկա, դրա համար էլ չի իրագործվել։ Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, դրանից առաջ մի հատ կա, որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ է։ Բա ինչո՞ւ չեն ուզել ստորագրել էդ լավ թղթերը»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ողջունում է ընդդիմության առաջարկը` 2020թ–ի Արցախյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին` հավելելով, որ թաքցնելու ոչինչ չունի։

Ամենալուրջ խնդիրը կապված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ

Հավելենք, որ Փաշինյանի խոսքերից րոպեներ անց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրեց, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։

Տեղեկացնենք նաև, որ ԱԺ ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը։