«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ

Բողոքող ծնողներն ասում են, որ համաձայն են` իրենց մեքենաներով ու տեխնիկայով գնան ու սկսեն զոհվածների մարմինները հավաքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները համաձայն են, որ իրենք անձամբ գնան ու դիերը հավաքեն, որպեսզի գործընթացն ավելի արագ լինի։

«Ես 40 օրից ավել է` փնտրում եմ եղբորս ու նրա որդուն։ Այս ընթացքում հերթով գնում ենք բոլոր կառույցները, բայց մեկը մյուսի վրա է գցում, վերջում էլ Ադրբեջանի վրա գցեցին։ Հիմա ինչ` պիտի Ալիևի՞ն դիմենք։ Տեղեկություններ ունենք, որ լիքը տղաներ կան, որ վիրավոր են, տարբեր տեղերում թաքնված են, և սպասում են, որ օգնության կհասնեն իրենց»,–ասաց մի տղամարդ։

«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ

Նրա խոսքով` 50-60 ծնող համաձայն են` իրենց մեքենաներով ու տեխնիկայով գնան ու սկսեն զոհվածների մարմինները հավաքել։

Անհետ կորած զինվորներից մեկի հայրն էլ ասաց` թող գոնե զոհված բերեն իրենց տղաներին, որ հուղարկավորեն նրանց։ Տղամարդը հուզված էր և շատ խոսել չկարողացավ։

«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ

Բողոքող ծնողներից մեկը` Արթուր Կիրակոսյանը, ասաց, որ 19 տարեկան իր տղայից մեկ ամիսց ավել է` լուր չկա։ «Ես գիտեմ` ինչ հրաման է եղել, ինչու են տարել։ Հույս կա, որ կենդանի են մեր տղաները, ուղղակի ձյունը որ եկավ` սովից ու ցրտից են մահանալու։ Էլ հնարավոր չէ այսպես։ Մյուս կողմից, հարկադիրն ու բանկային համակարգը մեզ սև ցուցակ են գցում, թող մարդ լինեն էլի, մեզ հանգիստ թողնեն»,–ասաց նա։

«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ

Արդեն հայտնել էինք, որ պաշտպանության նախարարության առջև հավաքվել են անհետ կորած զինվորների ծնողները և պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։Ակցիան դեռ շարունակվում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պարգև սրբազանը սրտի կաթված է ստացել

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացացնում շրջանառվում է տեղեկություն, որ հայկական կողմից կա 4750 զոհ ու անհետ կորած։

Ի պատասխան՝ նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը