Թաթոյանը Զոհրաբյանին և Գորգիսյանին կոչ է արել անթույլատրելի բառեր չօգտագործել

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ յուրաքանչյուր խոսք ասելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գևորգ Գորգիսյանի չօգտագործել անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ:

ՀՀ վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. ՄԻՊ

Մասնավորապես Թաթոյանն ընդգծել է, որ համացանցում տարածվում են նոյեմբերի 16-ի հավաքում Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիյանի հարցազրույցը, որոնցում կան «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով», «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ:

«Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երևույթը: Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձևակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձևակերպումներ են»,–ասել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:

Աճել են կեղծ օգտատերերն և ներքին թշնամանք հրահրող գրառումները. ՄԻՊ-ը դիտարկել է սոցկայքերը

«Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը»,–նշել է Թաթոյանը:

Ավելի վաղ Թաթոյանը հայտարարել էր, որ երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց արժանապատվության ու խոսքի նկատմամբ:

 «Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը

Հավելենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է ատելության ու անհանդուրժողականության խոսքի տարածման անթույլատրելիությանը՝ հատկապես սոցիալական ցանցերում։