«Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար». Պարգև սրբազանը գրառում է արել

Պարգև սրբազանը իր երախտագիտությունն է հայտնում բոլորին բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունն այս պահին լավ է։ Տեղեկությունը Պարգև սրբազանը հրապարակել է Facebook-ի իր էջում։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

«Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»,–նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել և այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա չի հոսպիտալացվել, բայց հիմա լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին սրբազանը մեկ օր անգամ չի հանգստացել։

Նա ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել արցախյան պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։

Պարգև սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել