Այս հաղթանակը բոլորիդ համար է. Դավիթ Յուրչենկոն` վրացիներին պարտության մատնելու մասին

Վրաստան–Հայաստան խաղի առաջին կեսի ավարտից հինգ րոպե առաջ Դավիթ Յուրչենկոն իր ֆանտաստիկ խաղով մերոնց փրկեց անխուսափելի թվացող գոլից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կադրեր է հրապարակել Վրաստան–Հայաստան հանդիպումից և գրառում արել Instagram-ում:

«Նման դժվարին ժամանակաշրջանում այս հաղթանակը նման է մի կում թարմ օդի։ Այս հաղթանակը բոլորիդ համար է»,– գրել է նա։

Հիշեցնենք երեկ Վրաստանի մայրաքաղաքում Ազգերի լիգայի Վրաստան–Հայաստան խաղը մերոնք անցկացրին հստակ խաղային կարգապահությամբ և Գևորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի գոլերի շնորհիվ հաղթեցին 2։1 հաշվով։