Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախման հետևանքով երիտասարդ է դանակահարվել

Անկարգությունների հետևանքով առնվազն 10 մարդ ձերբակալվել է, տուժել են նաև երկու սպա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բախման հետևանքով 20 տարեկան երիտասարդ է դանակահարվել։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին:

Թրամփի խորհրդականները պարտության են նախապատրաստում նախագահին․ Washington Post

Թրամփի կողմնակիցները ԱՄՆ-ի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն երկրի գործող նախագահի: Հանրահավաքների ընթացքում փողոցները փակվել են, իսկ ոստիկանության ջոկատները ուժեղացված ծառայություն են իրականացրել։

Տեղեկությունների համաձայն՝ Սպիտակ տնից արևելք ընկած հինգ թաղամասերում բախում է տեղի ունեցել Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև, ընդ որում Թրամփի կողմնակիցները զինված են եղել մահակներով:

Կոլումբիայի օկրուգի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով ՝ ծեծկռտուքի ժամանակ 20 տարեկան երիտասարդ է դանակահարվել և ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

Առնվազն 10 մարդ ձերբակալվել է։ Անկարգությունների հետևանքով տուժել են նաև երկու սպա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ջո Բայդենը։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունել արդյունքներն ու հայտարարել է, որ կհեռանա նախագահի պաշտոնից, եթե միայն Բայդենի հաղթանակն օրինական լինի։