Ստեփանակերտում ՌԴ ԱԻՆ-ի խումբը կներառվի հումանիտար արձագանքման աշխատանքներում

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը նոյեմբերի 20-ից ձեռնամուխ կլինի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման խնդիրների ամբողջ համալիրի կատարմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում սկսել է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին։

Նշվում է, որ այդ նպատակով նոյեմբերի 14-ից Ստեփանակերտում  ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում արդեն գործում է Կենտրոնի օպերատիվ խումբը։

Քարվաճառից աշխարհազորայիններին տարհանելու ժամկետը երկարաձգվել է 10 օրով

Կենտրոնի ձևավորման գործընթացն ամբողջությամբ կավարտվի մինչև նոյեմբերի 20-ը: Այդ օրվանից սկսած այն ձեռնամուխ կլինի մարդասիրական արձագանքման խնդիրների ամբողջական կատարմանը։

Տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում կընդգրկվի Ռուսաստանի ԱԻՆ խումբը, որն այս պահին վերաբազավորվում է:

«Մոտ ժամանակներս Կենտրոնի խմբավորման համալրում կիրականացվի, այդ թվում՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ուժերի և միջոցների, Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության այլ դաշնային մարմինների ներկայացուցիչների հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ճշտվում է, որ խումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղ վերադարձողների անվտանգությունը. նոյեմբերի 14-ին Լաչինի միջանցքով խումբն ուղեկցել է 9 ավտոբուս (250 մարդ), նոյեմբերի 15-ին ուղեկցում է ևս 19 ավտոբուս (475 մարդ):

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ խորհրդակցություն էր անցկացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման շուրջ: Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղում հրադադարից հետո քաղաքացիական բնակչության համար լրացուցիչ օգնություն կպահանջվի: Այդ նպատակով նա հրամանագիր է ստորագրել Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին, որը կզբաղվի փախստականների վերադարձի և ենթակառուցվածքների վերականգնման հարցով։