«Շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա». ՊՆ խոսնակ

Շուշան Ստեփանյանը շեշտել է, որ շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի Sputnik. Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Facebook-ի էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ

«Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,-նշված է գրառման մեջ:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում (հղում անելով @Military_arm տելեգրամյան ալիքին), որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել զենքի վաճառքի գործարքներում։