Հայ հաքերները կոտրել են վարձկանների փոխադրմանն առնչվող ադրբեջանական ընկերության սերվերները

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանի տեղեկություններով, Ադրբեջանին հասցվել է միլիոնավոր դոլարների վնաս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Մոնթե Մելքոնյան կիբեր բանակը կոտրել է վարձկանների օդային փոխադրումների հետ առնչություն ունեցող ադրբեջանական ընկերության համակարգչային ցանցը։ Այս մասին Facebook-ում հայտնում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանը։ 

Ինչ հնարքների են դիմում ադրբեջանցի հաքերները, և ինչպես պաշտպանել անձնական տվյալները

Ըստ նրա` խոսքն ադրբեջանական ամենամեծ գյուղատնտեսական ընկերության՝ «AgroDairy»-ի մասին է, որը համագործակցել է ադրբեջանական «Silk Airways» բեռնափոխադրող ավիաընկերության հետ։

Հիշեցնենք, որ ըստ տարբեր աղբյուրներում առկա տեղեկությունների, հենց այս ավիաընկերության ինքնաթիռներով էր պատերազմի ընթացքում իրականացվում վարձկանների խմբերի տեղափոխումը Թուրքիայից Ադրբեջան։

Թե կոնկրետ ինչ տեղեկություններ է հայ կիբեր բանակին հաջողվել ձեռք բերել, չի հայտարարվում։ Սակայն նշվում է, որ ոչնչացվել են «AgroDairy»-ի ցանցի բոլոր կարևոր տեղեկությունները, այդ թվում`ամենակարևոր կորպորատիվ ծառայությունները, ձեռք է բերվել մեծ քանակությամբ կոնֆիդենցիալ ինֆորմացիա, աշխատակիցների անձնական տվյալներ։

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Ընկերությանը պատկանող համակարգիչներից ու սերվերներից գաղտնագրվել ու ջնջվել են նաև գյուղատնտեսական ավտոմատացման համակարգերը, ցանցային ծառայությունները։

Ընդհանուր առմամբ, Արթուր Պապյանի տեղեկություններով, Ադրբեջանին հասցվել է միլիոնավոր դոլարների վնաս: