Դատարանը քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ծանր հանցագործություններ կատարելու կամ նախապատրաստելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Այսօր, ժամը 16.00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Այս մասին Facebook-ի էջում գրել են Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեկ կրկին անգամ ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Այսօր, ժամը 16.00 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախտել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։

Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ»,-նշել են պաշտպանները։

Ներխուժել են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը յուրացնելը), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը) հատկանիշներով արարքներ կատարելու մեջ։

Հավելենք, որ ընդդիմադիրները կարծիքով՝ Արթուր Վանեցյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։