Արեգ Բալայանի նոր «բլոճիկը» Արցախում. նա գունավորել է թշնամու չպայթած արկը. տեսանյութ

Լուսանկարիչ Արեգ Բալայանը, որը հայտնի է առաջին հերթին իր ռազմական լուսանկարներով, ադրբեջանական չպայթած ականի վրա գրել է. «Ես ճանաչում եմ Արցախը»։
Sputnik

2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ Արեգի արած լուսանկարները շրջեցին աշխարհում ու պատմեցին այդ օրերի իրականության մասին։ Արեգը նաև տաղանդավոր նկարիչ է. այս առումով էլ նաև հայտնի է իր «բլոճիկներ» շարքով։

Բլոճիկներին նա նկարում է պատերի, վագոն-տնակների, քարուքանդ շինությունների, նույնիսկ… արկերի վրա։

Արեգ Բալայանի նոր «բլոճիկը» Արցախում. նա գունավորել է թշնամու չպայթած արկը. տեսանյութ

Այսօր Արեգի բլոճիկները Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում են ապրում։ Sputnik Արմենիան ֆիքսել է, թե ինչպես է նա գունավորում պատերազմից մնացած տխուր հիշողություններից մեկը. Շուշիի ճանապարհին ընկած ու չպայթած արկի վրա Արեգն այսօր նկարեց Արցախի դրոշը։ Բացի դրոշից այլ գույներ էլ կան, որոնք խորհրդանշում են ժողովրդին։

Արեգ Բալայանի նոր «բլոճիկը» Արցախում. նա գունավորել է թշնամու չպայթած արկը. տեսանյութ

Արցախում կնքված փոքրիկների դաստակին ծիածանագույն հյուսված թել են կապում։ Արկը նաև դա է խորհրդանշում։ Դրոշի և ծիածանի մեջտեղում էլ գրված է. «Ես ճանաչում եմ Արցախը» (I recognize Artsakh)։