Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ

ՊՆ–ից ուղղորդում են, թե ինչպես կարելի է գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների մասին տեղեկություններ ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Շարունակվում է Արցախում մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական կողմն այս պահին ունի 2317 զոհ. ԱՆ–ն պատասխանել է Միքայել Մինասյանին

«Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ»,–նշված է հաղորդահգրության մեջ:

ՊՆ–ից հիշեցնում են, որ գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների մասին տեղեկություններ կարելի է ստանալ ձևավորված աշխատանքային հանձնաժողովից՝ զանգահարելով 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը։ Շուշիի մերձակայքից զոհերի մարմիններ են դուրս բերվել։  

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ հայկական կողմը մոտ 30 մարմին է փոխանցել ադրբեջանցիներին, իր հերթին ադրբեջանական կողմը փոխանցել է մոտ 100 մարմին:

Շուշիի մերձակայքից զոհվածների մարմիններ են դուրս բերվել. Արցախի ՄԻՊ