Շավարշ Քոչարյանն ազատվե՞լ է պաշտոնից. ԱԳՆ–ի պատասխանը

ՀՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե Շավարշ Քոչարյանն ազատման դիմում է գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ճշտելու համար Sputnik Արմենիան մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,–պատասխանեց նա:

Նշենք, որ նա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2008 թ. օգոստոսի 2-ից։

Մինչ այդ Քոչարյանը չորս գումարման պատգամավոր է եղել։