Ադրբեջանցիներն իզուր էին ոգևորվել. Մուրադովը խոսել է իր ազգության մասին

Գեներալը շեշտել է, որ իր ազգային պատկանելությամբ հարևան պետության հետ որևէ առնչություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը խոսել է իր ազգային պատկանելության մասին։ Ռուս զինվորականի հետ հարցազրույցի տեսանյութը ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։

Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը լիովին իրականացվում է. զեկուցում է Մուրադովը

«Ես ՌԴ քաղաքացի եմ, ՌԴ զինված ուժերի զինծառայող գեներալ եմ, սպա եմ։ Ինձ համար՝ որպես սպա, ազգություն չկա։ Ես իմ առաջադրանքներն իրականացնում եմ ըստ նշանակության»,- ասել է Մուրադովը։

Մուրադովը նշել է, որ իր համար Ռուսաստանի Դաշնության օրենքները, մասնավորապես` ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի և իր անմիջական ղեկավարների բոլոր հրամաններն ու հրահանգները կատարման ենթակա են:

Հաշվի առնելով, որ վերջին օրերին հատկապես սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է իր ազգության հարցը՝ Մուրադովն, այնուամենայնիվ, մանրամասնել է.

«Ես ծնվել եմ Դաղստանում, ազգությամբ թաբասարանցի եմ»,- ասել է Մուրադովը։

Վերջում գեներալը շեշտել է, որ հարևան պետության հետ (Ադրբեջանի,–խմբ.) ազգային պատկանելությամբ որևէ առնչություն չունի։

Ադրբեջանցիներն իզուր էին ոգևորվել. Մուրադովը խոսել է իր ազգության մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Արցախ մեկնած ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն իսկույն տեղեկություն տարածեցին, թե Մուրադովն ադրբեջանցի է, այնինչ Ռուստամ Ուսմանի Մուրադովը ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին Դաղստանի Դերբենտի շրջանի Չինար գյուղում, որի բնակչության մեծ մասը (2010 թվականի մարդահամարի տվյալներով) ադրբեջանցիներ են (մոտ 35%), դաղստանցիներ ու թաբասարանցիներ։

Նոր իրողություններ Ղարաբաղում․ ռուս փորձագետը վերլուծել է ՀՀ իշխանության թերությունները