Բարոնուհի Քերոլայն Քոքսը գնացել է Ծիծեռնակաբերդ, ջրել իր տնկած եղևնին. լուսանկար

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամին ընդունել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նոյեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ 

«Քերոլայն Քոքսին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Քոքսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,–նշված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Բարոնուհին շրջայց է կատարել Հիշողության պուրակում և ջրել իր տնկած եղևնին:

Հիշեցնենք, որ Քոքսին օրեր առաջ ընդունել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Բաքվի նպատակն է Արցախում էթնիկ հայերի զտումը. Արման Թաթոյանն ընդունել է Քերոլայն Քոքսին