Պուտինը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Մի-24 -ի անձնակազմին

Ռուսական Մի-24-ը խոցվել է օդում մարտական գործողությունների գոտուց դուրս՝ Հայաստանի տարածքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խիզախության և անձնվիրության համար պարգևատրել է Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ զինվորականներից երկուսը պարգևատրվել են հետմահու։

ԱԳՆ–ն` խոցված Մի-24-ի մասին. ՌԴ–ն սպասում է Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնազոհության համար «Արիության շքանշանով» են պարգևատրվել ավագ լեյտենանտ Վլադիսլավ Սերգեևիչ Գրյազինը, մայոր Յուրի Վիկտորովիչ Իշչուկը (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Վասիլևիչ Ֆեդին (հետմահու)», — նշված է հաղորդագրության մեջ:

«Ամեն ինչ էլ պատահում է»․ Ադրբեջանի դեսպանն արդարանում է Մի-24-ի պատճառով

Հիշեցնենք` 2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի Մի–24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։  Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի (Ագրեսիվ պատերազմ) 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին: