Պուտինը խոսել է Ղարաբաղի սրբավայրերի մասին

Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտության գոտու իրադրության կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ասպեկտները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց

Ռուսաստանի նախագահը գոհունակություն է հայտնել հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտության գոտու իրադրության կապակցությամբ:

«Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է, որ այն շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը, քրիստոնեական տաճարներ վանքեր կան: Այդ կապակցությամբ նա կարևորել է այդ սրբավայրերի պահպանությունն ու բնականոն եկեղեցական կենսագործունեությունը ապահովելու կարևորությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: