Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում հարգել Արցախի սրբազան վայրերը

ԵՀԽ–ն հորդորում է ՅՈւՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել` կոչ անելով հարգել Լեռնային Ղարաբաղի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգն իր ֆեյսբուքյան էջում տարածել է խորհրդի հայտարարությունը։ 

Դադիվանքում աղոթող հայերը հրաժեշտ են տալիս սրբավայրին. լուսանկարներ առանց մեկնաբանության

Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում ՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների իրավիճակի առնչությամբ:

«Միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը։ Մասնավորապես, հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, որոնք սրել են բռնությունը` Սիրիայից վարձկաններ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Թուրքիան հասավ իր ուզածին...». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից

ԵՀԽ–ն հորդորում է ՅՈւՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար: Խորհուրդը հրատապ կերպով կոչ է անում միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։

Հիշեցնենք, որ սոցցանցերում լուսանկարներ են շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն արդեն իսկ վանդալիզմի ենթարկել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին` դրա պատերին սևաներկով գրառումներ անելով։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը