Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց

Դադիվանքում կշարունակվեն կանոնավոր իրականացնել արարողությունները։ Կառույցը հսկելու են ռուս խաղաղապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը։

«Վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

«Երանի տղերքին, որ զոհվեցին ու սա չտեսան». արցունքներ, աղոթք ու մկրտություն Դադիվանքում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ձեռք չտաք խաչքարերին. Տեր Հովհաննեսը վստահեցնում է, որ Դադիվանքը չենք տալիս