Ազատության հրապարակում մոմավառության արարողություն է մեկնարկել. լուսանկարներ և տեսանյութ

Քաղաքացիները երթով շարժվելու են Մատենադարանի մոտ հոգեհանգստյան հատուկ կարգին մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակի մոմավառությունը։ Քաղաքացիների հոսքը չի դադարում։ Մարդիկ մոմեր են վառում ու դնում Օպերայի շենքի աստիճանների վրա։ Ազատության հրապարակը բազմամարդ է. հազարավոր մարդիկ են եկել հարգանքի և ոգեկոչման այս արարողությանը մասնակցելու։

Ազատության հրապարակում մոմավառության արարողություն է մեկնարկել. լուսանկարներ և տեսանյութ

Ազատության հրապարակում մոմավառության արարողությունից հետո քաղաքացիները երթով շարժվելու են դեպի Մատենադարան, որտեղ տեղի կունենա հոգեհանգստյան կարգ։ Նշենք, որ այսօր լռության և ոգեկոչման օր է հայտարարված։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են, որ այսօր որևէ քաղաքական հայտարարություն չի հնչելու, որևէ գործողություններ չեն կատարվելու՝ ի հիշատակ մեր հերոսների։

Ազատության հրապարակում մոմավառության արարողություն է մեկնարկել. լուսանկարներ և տեսանյութ

Մոմավառության մասնակից քաղաքացիների աչքերին արցունքներ են։ Հուզմունքը չեն կարողանում զսպել նաև տղամարդիկ։

Ազատության հրապարակում մոմավառության արարողություն է մեկնարկել. լուսանկարներ և տեսանյութ

Շատերը ցուցանակներ են բարձրացրել, որոնց վրա զոհված զինծառայողների նկարներ են։

Ազատության հրապարակում մոմավառության արարողություն է մեկնարկել. լուսանկարներ և տեսանյութ

Այնուհետև մոմավառության մասնակիցները սկսեցին իրենց քայլերթը դեպի Մատենադարան։ Նրանք շարքի առջևից տանում են խաչ ու ՀՀ պետական դրոշը։ Հազարավոր քաղաքացիներ քայլում են մոմերը ձեռքերում պահած։

Ազատության հրապարակում մոմավառության արարողություն է մեկնարկել. լուսանկարներ և տեսանյութ

Կազմակերպիչներից մեկը քայլերթի ընթացքում բարձրաձայն կարդում է զոհված հերոսների անունները։ Նախատեսված է, որ մասնակիցները քայլերթով անցնելու են Հյուսիսային պողոտայով, Ամիրյան և Աբովյան փողոցներով։ Մասնակիցները հուզված են. ասում են՝ այս ցավը բոլորինս է։ Քայլերթի մասնակիցների թվում նաև հոգևորականներ կան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ