Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից մեկին` Արթուր Դանիելյանին, փնտրում են, չգիտեն` ուր են տարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Քիչ առաջ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել։ Նրան բերման ենթարկելու մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը։

Facebook-ի իր էջում նա տեսանյութ է հրապարակել և գրել, որ Արթուրին փնտրում են, չգիտեն, թե ուր են տարել նրան։

«ԱԱԾ տանելու մեջ վստահ չեմ: Փնտրում ենք Արթուրին, ոնց որ ոստիկանություն են տարել»,- գրել է Մանուչարյանը:

Հայտնի հրամանատարը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով

«Ադեկվադի» Facebook-յան էջում նշվում է, որ Դանիելյանին ձերբակալել են։ Պատճառներն անհայտ են։

ԱԱԾ-ն կանխել է Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը. տեսանյութ