Վայոց Ձորի մարզում երեք բեռնատար են բախվել. երկուսն իրանական են. տեսանյութ

Բեռնատարներից մեկը ոչխարներ է տեղափոխելիս եղել։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային կորուստներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը՝ բախվել են մեկ հայկական ու երկու իրանական համարանիշներով բեռնատարներ:

«Իրանական համարանիշերով բեռնատարներից մեկը ոչխարներ էր տեղափոխում»,- հաղորդում է մեր թղթակիցը։

Վթարի հետևանքով բեռնատարներից երկուսը կողաշրջվել են։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային կորուստներ չկան:

Վթարի վայրում ճանապարհն անցանելի է։

Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր