Ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը, Արփինե Հովհաննիսյանը բացատրեց` ինչու է եկել հավաքի

ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքով՝ եռակողմ հայտարարության յուրաքանչյուր կետի տակ մի նոր ռումբ է թաքնված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ազատության հրապարակում հերթական բողոքի ցույց-հանրահավաքն այսօր մեկնարկեց «Հայեր միացեք, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք» երգով։

«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել

Ելույթները նոր էին սկսվել, երբ ոստիկանները հայտարարությամբ հանդես եկան՝ հիշեցնելով ռազմական դրության ժամանակ հանրային հավաքներ անցկացնելու արգելքի մասին։

Ցուցարարների ներկայացուցիչների հետ մի քանի րոպե տևած զրույցից հետո ելույթները շարունակվեցին։

«Խաղաղապահը պետք է լինի, բայց պետք է լինի նոր իշխանություն և նոր բանակցություններ»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և ավելացրեց` եթե դեռ պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը հնարավոր էր խաղաղապահներ տեղակայել և հինգ շրջան հանձնել, ինչու պատերազմն այսքան ձգվեց։

ՀՀ արդարադատության նախկին նախարար. ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ելույթի հենց սկզբում ասաց, որ ցանկանում է բացատրել, թե ինչու է եկել, ուզում է, որ դա իմանան Նիկոլ Փաշինյանը, «Էրատոյի» հրամանատարն ու ոստիկանները։

«Տղերք, առաջին երկուսը մերը չեն, դուք մերն եք։ Ես եկել եմ, որովհետև ուզում եմ արժանի լինել հայրենիք ունենալու։ Ես ուզում եմ, որ ՀՀ որևէ քաղաքացու թափած արյունը հանուն ոչնչի չլինի»,- հայտարարեց նա։

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում են

Հովհաննիսյանի խոսքով՝ եռակողմ ընդունված փաստաթուղթը միայն սկիզբն է, այն ենթադրում է նոր փաստաթղթեր։

«Այս փաստաթղթի յուրաքանչյուր կետի տակ լրացուցիչ ռումբ կա ՀՀ-ի համար»,- նշեց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ընտրեց նախկին երեք նախագահների օրոք սեղանին դրված փաստաթղթերից վատագույնը։

Հովհաննիսյանը շեշտեց՝ նոր բանակցող է պետք, որպեսզի հայտարարության կետերի տակ թաքնված ականները վնասազերծելու հնարավորություն լինի։

Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում են 16 կուսակցությունների կազմակերպած բողոքի հանրահավաքները։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք՝ բողոքի ալիքը հասունացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ պատերազմական գործողությունների դադարեցման շուրջ ընդունված եռակողմ հայտարարության մասին։ 

Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն արդար չէ. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ի հայտարարությունը