Ստեփանակերտի մեծ մասն արդեն մաքրված է կասետային ռումբերից

Փողոցները հիմնականում մաքրված են, ռումբերի մի մասը մնացել է բակերում կամ տնամերձ տարածքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ստեփանակերտի մեծ մասն արդեն մաքրված է կասետային ռումբերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Ես իմ տունն եմ ուզում». ստեփանակերտցի կինը որոշել է վերադառնալ. տեսանյութ

Պատերազմի առաջին իսկ օրերից թշնամին թիրախավորել էր քաղաքացիական ենթակառուցվածքները,  էներգա- ջրամատակարարման համակարգերը, հացի արտադրամասերը, կապի ոլորտը։ Արցախում հույս ունեն՝ առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում վերականգնել կապը, թեպետ արցախցիները, անգամ չսպասելով խաթարված համակարգերի վերականգնմանը, տուն են վերադառնում։

Թադևոսյանը հիշեցնում է՝ սեպտեմբերի 27-ից սկսած Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասերում կասետային ռումբեր են կիրառվել։ Թշնամու կրակի տակ սակրավորներն օրուգիշեր վնասազերծում էին չպայթած զենք, զինամթերքը։

Հիմա նրանք խմբերով հերթապահություն են իրականացնում Արցախի մայրաքաղաքում և շրջաններում։

ԱԻՊԾ խմբերը հասցնում են սպասարկել նաև բնակիչների ահազանգերը։ Հիմնականում խնդրում են բացել դռները, որոնք վնասվել են պայթյունների հետևանքով։

Հոկտեմբերի 2-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ փրկարար, վիրավորվել՝ 9-ը: Մի քանի օր անց, մարդասիրական առաքելություն իրականացնելիս, զոհվեց ևս երեք ծառայող։ Ընդհանուր առմամբ, զոհվել է 4 փրկարար, վիրավորվել՝ 14-ը։ Թադևոսյանի խոսքով՝ բարեբախտաբար, նրանք արդեն ապաքինվում են։

Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ

Ստեփանակերտում, Մարտունիում և Մարտակերտում ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել է ռազմական ավիացիա: Յուրաքանչյուր գնդակոծությունից հետո փրկարարներն անդադար, գրեթե շուրջօրյա մարել են հրդեհները: Նրանք նաև օգնել են ապաստարաններ հասցնել սնունդ և դեղորայք։ Այդ գործում արցախցի գործընկերներին աջակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ վարչապետին կից տեսչական մարմինների աշխատակիցները ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 13-ի ժամը 15։00-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի ԶՈւ–ն զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է դադարեցվեն։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում