Փրկարարական ջոկատները մասնակցել են զոհվածների դիերի որոնման և փոխանակման գործին

Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգում է ծառայության ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Այսօր Արցախում տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ աշխատանքները կատարվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ և ԱԻՊԾ-ի մասնակցությամբ։

Ինչպես են փոխանակելու զոհվածների մարմինները. քննարկում Արցախում

«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած աշխատանքի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատներն անմիջական մասնակցություն են ունեցել դիերի որոնման և փոխանակման գործում:

ԿԽՄԿ նախագահը ԼՂ–ում գործունեություն ծավալելու հարցով Մոսկվա կգնա

Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգել է ծառայության տնօրենը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԿԽՄԿ առաքելության պատասխանատուների հետ համագործակցելով։