Նման իրավունք չկար. Պեսկովն ասել է` ինչու ՌԴ–ն զորք չէր մտցնում Ղարաբաղ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RT-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ռուսաստանը զորքեր մտցնելու իրավունք չուներ։

«Կշտամբանքներն անհիմն են». Պեսկովը՝ Ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ օգնության մասին

Նրա խոսքով՝ Ռուսաստանը խաղաղապահներ մտցնելու իրավունք է ստացել միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ։

«Մենք խաղաղապահներ մտցնելու իրավունք ենք ստացել միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնություն են տվել հակամարտող կողմերը։ Պարզապես զորք մտցնե՞լ, մանավանդ Ղարաբաղ։ Նման իրավունք, ըստ միջազգային օրենքների, Ռուսաստանը չուներ», - ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերին։

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։

Լեռնային Ղարաբաղում ոչ մի թուրք խաղաղապահ չի լինի․ Լավրով