Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է. ՊՆ

ՊՆ–ն վստահեցնում է, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասին կեղծ տեղեկություն է շրջանառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,- գրել է նա։

Ստեփանյանը նաև հավելել է, որ նրա մասին շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

 

Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հույս էր հայտնել, որ Հարությունյանը շուտով կվերականգնվի ու կմիանա ծառայակից ընկերներին։

Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա